Իզաբելլա Սարգսյան. Իշխանությունների կամայական որոշումները ընդունելի չեն - Mediamax.am

exclusive
563 դիտում

Իզաբելլա Սարգսյան. Իշխանությունների կամայական որոշումները ընդունելի չեն


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւանի ժառանգության պաշտպանության կոմիտեի անդամ Իզաբելլա Սարգսյանը «Կարմիր թելում» ասել է, որ Ֆիրդուսի թաղամասի պահպանության համար ծավալված պայքարը ցույց տվեց, որ իշխանությունների հետ երկխոսություն չի կայանում:

 

Նա ասել է, որ եթե նախկին իշխանությունները իրենց մոտեցումները չէին թաքցնում, ներկաները դրանք «փաթեթավորում» են, օրինակ, կանաչ տարածքների մասին հոգ տանելու ցանկությամբ, բայց իրականում զբաղված են իմիտացիոն գործընթացներով:

 

 

Զրույցի թեմաները.

 

00:00 – ներածություն

00:55 – «հին» ու «նոր» պայքարը Երեւանի համար

03:40 – կառավարության ծրագրերի «խտացումը»

04:20 – «ժողովրդի քվեն» ու ժողովրդավարությունը

07:50 – զսպումների եւ հակակշիռների համակարգ չունենք

09:40 – քաղհասարակությունը 2018-ից առաջ եւ հետո, վստահության ճգնաժամը

13:15 - իշխանությունների արձագանքը քաղհասարակության քայլերին

14:40 – էական նվաճումներ չեն եղել

15:15 – նախկին իշխանությունները իրենց մոտեցումները չէին թաքցնում, ներկաները դրանք «փաթեթավորում» են

16:30 – Ֆիրդուսին ցույց տվեց, որ իշխանության հետ երկխոսություն չի կայանում

19:45 – Կոնդի եւ Ֆիրդուսիի բնակիչները պետք է ընտրության հնարավորություն ունենան

23:20 – «համակողմանի հարձակման» ֆենոմենը

30:23 – «Ակադեմիական քաղաքը»՝ որպես «միակ ճշմարտություն»

34:00 – մարդկանց դժգոհությունը կուտակվում է եւ կարող է ցնցումների բերել

36:30 – պայքարի ապագան

40:40 – իշխանությունը, մարդիկ, հասարակությունն ու հոսանքին հակառակ գնացողները

46:00 – հայեցակարգային մոտեցումների բացակայությունը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին