Հրապարակել է Բրատիսլավայում կայանալիք STARMUS VII փառատոնի ծրագիրը - Mediamax.am

588 դիտում

Հրապարակել է Բրատիսլավայում կայանալիք STARMUS VII փառատոնի ծրագիրը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հրապարակել է մայիսին Բրատիսլավայում կայանալիք «STARMUS VII, երկիր մոլորակի ապագան» փառատոնի ծրագիրը:

STARMUS-ը Սլովակիայի մայրաքաղաք կբերի Նոբելյան 9 դափնեկիրների, տիեզերագնացների, առաջատար հետազոտողների եւ կլիմայի փոփոխության, շրջակա միջավայրի, արհեստական բանականության, կիբերանվտանգության ոլորտներում ամենահայտնի մարդկանց։

 

Տոմսերը հասանելի են հանրահայտ www.ticketportal.sk կայքի եւ STARMUS կայքի միջոցով։ Հասանելի է նաեւ early bird զեղչ մինչեւ ապրիլի 15-ը:

 

STARMUS-ի բացման համերգ, կիրակի մայիսի 12

 

Համերգի թեման եւ մանրամասները շուտով կներկայացվեն ամբողջությամբ։

 

Օր 1, Երկուշաբթի, մայիսի 13

 

Բացման դասախոսություն դոկտոր Ջեյն Գուդոլլի կողմից, (Բրիտանական կայսրության կին կոմանդորի շքանշան) DBE – Ջեյն Գուդոլ ինստիտուտ եւ ՄԱԿ-ի Խաղաղության դեսպան

 

·    Դասախոսություններ՝ Մերի Ռոբինսոն, Քեթրին Հեյհո, Նաթանիել Քոհեյն, Մերի Կալդոր, Սթիվեն Չու, Սիլվիա Էրլ, Մորին Ռայմո:

·    Պանելային քննարկումներ՝ Դամիա Բարսելո, Ռոս Ռիկաբի, Բոբ Բիշոփ, Օլիվիա Լազարդ, Սվիթլանա Կրակովսկա, Քրիս Ռապլի, Ստաֆան Քվիստ:

 

Օր 2, երեքշաբթի, մայիսի 14

·    Դասախոսություններ՝ Էդվարդ Մոզեր, Չարլի Դյուկ, Թոնի Ֆադել, Բերնհարդ Շոլկոպֆ, Ռիչարդ Մարկո, Նիլ Լոուրենս, Ֆիլիպ Տոր, Գարի Մարկուս, Ռոլանդ Նուսսելդեր:

·    STAR Party. Արտիստների ամբողջ կազմը կհայտարարվի շուտով:

 

Օր 3, չորեքշաբթի, մայիսի 15 – Սթիվեն Հոքինգի անվան մեդալի հանձնման արարողություն եւ Sonic Universe համերգ

 

·    Մրցանակաբաշխություն, որը կվարեն գիտական կատակերգու Ռոբին Ինսը եւ STARMUS-ի հիմնադիրներ Գարիկ Իսրայելյանը եւ Բրայան Մեյը:

·    Sonic Universe համերգ՝ The Offspring-ի եւ Թոնի Հեդլիի գլխավորությամբ՝ որպես հատուկ հյուրեր:

 

Օր 4, հինգշաբթի, մայիսի 16

 

·    Դասախոսություններ՝ Պիետրո Բարաբասկի, Մարտին Ռիս, Ջորջ Սմութ, Միշել Մայոր, Լորի Անդերսոն, Անտոն Զեյլինգեր, Դոննա Սթրիքլենդ, Էմանուել Շարպանտիեր, Կուրտ Վյուտրիչ:

·    108’ Կլոր սեղան – STARMUS-ի էքսկլյուզիվ կլոր սեղանը՝ նվիրված Յուրի Գագարինի պատմական մարդկային առաջին տիեզերական թռիչքին: Մասնակիցներ՝ Ջեյն Գուդոլլ, Քիփ Թորն, Լորի Անդերսոն, Քրիս Հադֆիլդ, Դեքսթեր Հոլանդ, Գարիկ Իսրայելյան, Էմանուել Շարպանտիեր, Մարտին Ռիս, Քեթրին Հեյհո եւ Սթիվեն Չու:

 

Օր 5, ուրբաթ, մայիսի 17

 

·    Դասախոսություններ՝ Քամ Ղաֆարյան, Քեթրին Թորնթոն, Քրիս Հադֆիլդ, Քիփ Թորն եւ Լիա Հալլորան, Քերոլ Մունդել, Դանթե Լաուրետա, Բրայան Գրին:

·    Պանելային քննարկում՝ Ջոել Պարկեր, Պատրիկ Միշել, Սքոթ Հաբարդ, Գարեթ Ռայսման:

 

Փառատոնի ամբողջական ծրագիրը հասանելի է www.starmus.com կայքում։

 

Զուգահեռաբար՝ մայիսի 12-ից 17-ը STARMUS-ը կանցկացնի իր «STARMUS Camp & City» ծրագիրը Բրատիսլավայի սրտում՝ Hlavné námestie-ում (քաղաքի գլխավոր հրապարակ)։ Համագործակցելով Սլովակիայի տարբեր ակադեմիական հաստատությունների հետ եւ գրավելով Սլովակիայի մայրաքաղաքի փողոցներն ու համալսարաններ՝ ծրագիրը կպարուրի քաղաքը գիտության մոգությամբ՝ այն ավելի մոտեցնելով լայն հանրությանը։

 

STARMUS-ը համագործակցում է Սլովակիայի կիբերանվտանգության հսկա ESET-ի հետ, որն իր ESET Science Award-ի միջոցով՝ գիտության աջակցության առաջատարն է: STARMUS VII-ը հովանավորվում է VÚB Banka-ի կողմից: Այն Սլովակիայի երկրորդ խոշոր բանկն է եւ առաջին բանկը, որը հայտարարել է կայունության եւ շրջակա միջավայրի պաշտպանության իր հանձնառության մասին «2020 Կանաչ մանիֆեստով»:

 

STARMUS VII-ի գործընկերն են նաեւ OMEGA շվեյցարական ժամագործական ընկերությունը ու եւ KIA Սլովակիան:

 

STARMUS VII-ը կանցկացվի Սլովակիայի Հանրապետության նախագահի եւ Բրատիսլավայի քաղաքապետի հովանու ներքո եւ Սլովակիայում Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցչության հովանու ներքո:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին