Ռուսաստանն եւ Թուրքիան քննադատել են «հավաքական Արեւմուտքի» քայլերը Կովկասում - Mediamax.am

3482 դիտում

Ռուսաստանն եւ Թուրքիան քննադատել են «հավաքական Արեւմուտքի» քայլերը Կովկասում


Լուսանկարը` Reuters


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը եւ Մոսկվայում Թուրքիայի դեսպան Թանջու Բիլգիչը քննադատաբար են գնահատել Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու Արեւմուտքի փորձերը։

Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

 

«Քննարկվել են մի շարք արդիական հարցեր, որոնք առաջին հերթին վերաբերում էին Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։ Փոխադարձ հետաքրքրություն է արտահայտվել «3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակի (Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան, Հայաստան՝ Վրաստանի համար «բաց դռներով») շրջանակներում ռիթմիկ աշխատանքի շարունակությամբ՝ որպես Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման առանցքային գործոն։ Ընդգծվել է կողմերի քննադատական գնահատականը այս տարածաշրջանում լարվածություն մտցնելու եւ այն ապակայունացնելու «հավաքական Արեւմուտքի» փորձերին՝ ելնելով իրենց պատեհապաշտական շահերից»,- հայտնել են Ռուսաստանի ԱԳՆ-ում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին