ՔՈԱՖ-ը մեկնարկել է Դեբեդի միջնակարգ դպրոցի շինարարությունը - Mediamax.am

513 դիտում

ՔՈԱՖ-ը մեկնարկել է Դեբեդի միջնակարգ դպրոցի շինարարությունը


Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF

Լուսանկարը` COAF


Երեւան: Մեդիամաքս: Լոռու մարզի Դեբետ գյուղում տեղի է ունեցել «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (ՔՈԱՖ) կողմից կառուցվող դպրոցի հիմնարկեքի արարողությունը։

Դպրոցի կառուցումն իրագործվում է հիմնադրամի գյուղական համայնքների համապարփակ զարգացման ծրագրերի շրջանակներում` հնարավորություն ընձեռելով հարյուրավոր երեխաների եւ երիտասարդների ունենալու 21-րդ դարին համահունչ որակյալ կրթություն եւ ուսումնառության համար լավագույն պայմաններ:

Լուսանկարը` COAF

Նոր դպրոցը, որի կառուցման համար ՔՈԱՖ-ը ներդնելու է ավելի քան 1,7 մլն ԱՄՆ դոլար, ներառում է ժամանակակից դպրոցական համալիր՝ լուսավոր եւ գունեղ դասասենյակներով, մասնագիտացված լաբորատորիաներով եւ ինտերակտիվ ու ժամանակակից այլ սենյակներով, որոնք նախատեսված են ոչ միայն գիտելիքների յուրացումը դյուրին դարձնելու, այլեւ երեխաների ակտիվ ներգրավվածությունը խրախուսելու համար:

 

«Մենք կառուցում ենք ոչ միայն դպրոցի շենք, այլեւ փորձում ենք ստեղծել միջավայր, որտեղ երեխաները եւ ուսուցիչները կկարողանա բացահայտել եւ իրացնել իր ողջ ներուժը, աշխատել եւ սովորել ստեղծագործականությունը խթանող միջավայրում, ձեւավորել լայն մտահորիզոն», - ասել է ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին