Իսրայելի պաշտպանության նախարարը Իրանին սպառնացել է «անակնկալներով» - Mediamax.am

2288 դիտում

Իսրայելի պաշտպանության նախարարը Իրանին սպառնացել է «անակնկալներով»


Լուսանկարը` timesofisrael.com


Երեւան: Մեդիամաքս: Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը Իրանին սպառնացել է «անակնկալներով», եթե վերջինս գործողություններ ձեռնարկի հրեական պետության դեմ:

«Մենք գիտենք, թե ինչպես արագ վճռական հարձակողական գործողություններ ծավալել նրանց դեմ, ովքեր հարձակվում են Իսրայելի տարածքի վրա, որտեղ էլ որ նրանք լինեն Մերձավոր Արևելքում», - ասել է նա:

 

«Իսրայելի պատասխանը շատ արդյունավետ կլինի՝ տարիների ընթացքում մենք հասել ենք նրան, որ թշնամիները երբեք չի իմանա, թե ինչ անակնկալներ ենք մենք պատրաստում իրենց համար», - իսրայելական լրատվամիջոցների հաղորդմամբ ասել է Գալանտը:

 

Իրանի արտգործնախարարությունը հայտնել է, որ գերատեսչության ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը թուրք պաշտոնակից Հաքան Ֆիդանի հետ քննարկել է Դամասկոսում Իրանի դեսպանատան հյուպատոսական բաժնի վրա Իսրայելի հարվածի հետևանքները։

 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի բացառել, որ Իրանը հարձակում է նախապատրաստում Իսրայելի տարածքի վրա։

 

Ապրիլի 1-ին Իսրայելը օդային հարձակում էր իրականացրել Դամասկոսում Իրանի հյուպատոսության շենքի վրա։ Հարձակման արդյունքում սպանվել էին Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի 7 ներկայացուցիչներ, այդ թվում՝ 2 գեներալ։ Իրանը հայտարարել էր, որ վրեժխնդիր կլինի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին