Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը - Mediamax.am

892 դիտում

Ապրիլի 15-ին կմեկնարկի Ազգային գրադարանային շաբաթը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Ապրիլի 15ից -22-ը Հայաստանում կանցկացվի Ազգային գրադարանային շաբաթը՝ «Գրադարանը նորարարության հարթակ» կարգախոսով:

Միջոցառման նպատակն է կարեւորել գրքի եւ գրադարանների դերն ու նշանակությունը հասարակության կրթամշակութային զարգացման գործում, հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից: Այն նաեւ հարթակ է գրադարանային համակարգի արդի խնդիրների բացահայտման, դրանց լուծման եւ կարգավորման ուղիների որոնումների համար:

 

«Ազգային գրադարանային շաբաթ» միջոցառմանը մասնակցում են ՀՀ պետական եւ համայնքային գրադարանները:

 

Միջոցառումների ծրագիրը հասանելի է այս հղումով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին