«Իրականացնում ենք արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա» - Mediamax.am

853 դիտում

«Իրականացնում ենք արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասել է, որ «մենք իրականացնում ենք արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիա»:

«Դրա արդյունքում ձգտում ենք զարգացնել հարաբերություններն ինչպես տարածաշրջանային, այնպես էլ համաշխարհային դերակատարների հետ՝ միաժամանակ շարունակելով հարաբերություններն ավանդական գործընկերների հետ՝ նոր կապերի հաստատման եւ խորացման միջոցով: Արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիան, որի մաս են կազմում նաեւ նոր անվտանգային համակարգի ստեղծումն ու պաշտպանական ոլորտում նոր գործընկերությունների հաստատումը, կարեւոր գործոն է Հայաստանի համար:

 

Փոփոխվող աշխարհաքաղաքական իրավիճակը նոր փորձություններ ու մարտահրավերներ է բերում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում: Այս առումով երկրները, որոնք ունեն ընդհանուր ձգտումներ, պետք է սերտորեն համագործակցեն՝ դիմագրավելու այդ մարտահրավերներին եւ սպառնալիքներին», - ասել է

Արայիկ Հարությունյանը՝ ելույթ ունենալով «Հայաստան-Վրաստան ռազմավարական գործընկերություն. հայեցակարգից՝ իրականություն» խորագրով փորձագիտական համաժողովին:

 

Նա նշել է, որ «Հայաստանի եւ Վրաստանի փոխգործակցության առանցքն արժեհամակարգային նմանությունն է, որը միահյուսված է ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ ազատությունների, ինչպես նաեւ օրենքի անվերապահ գերակայության նույնական ընկալումներով»:

 

Արայիկ Հարությունյանն ասել է նաեւ, որ «Հայաստան-Եվրամիություն գործընկերությունը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության կարեւորագույն առաջնահերթություններից է»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին