Բարի օր Միջազգային 

«Մարդկությունը չպետք է թույլ տա, որ խախտվի միջազգային իրավունքը»․ Էրդողանը Հռոմի պապին նամակ է հղել

analitik.am

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նամակ է հղել Հռոմի Պապ Ֆրանցիսկոսին՝ նշելով Մերձավոր Արևելքում միջազգային իրավունքի խախտումները կանխելու անհրաժեշտության մասին․

«Մարդկությունն այլևս չպետք է թույլ տա Գազայի հատվածում միջազգային իրավունքի խախտում»,-ասել է նա։

Էրդողանը նշել է, որ միջազգային հանրությունից պահանջվում է ավելի շատ համագործակցություն՝ ի դեմս հատկապես իսրայելական հարձակումների առկա մարտահրավերների․

«Գազայում մարդիկ սովից մահանում են մարդասիրական օգնություն հասցնելու անհնարինության պատճառով։ Անհնար է մշտական խաղաղություն և կայունություն հաստատել Մերձավոր Արևելքում՝ առանց պաղեստինա-իսրայելական հարցի արդարացի լուծման։ Չափազանց կարևոր է, որ անկախ, ինքնիշխան և աշխարհագրորեն ինտեգրված Պաղեստին պետությունը ստեղծվի 1967 թվականի սահմաններով՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով և իր տեղը զբաղեցնի որպես միջազգային հանրության իրավահավասար անդամ», - ասել է նա։

Թուրք առաջնորդը նամակում հիշատակել է նաև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը։ Նա նշել է․ «Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։ Ուկրաինայում հակամարտությունը թեւակոխել է իր երրորդ տարին և ազդեցություն ունի համաշխարհային գործընթացների վրա, ինչը նույնպես պահանջում է ընդհանուր ջանքեր՝ լուծելու համար»։

Նույն շարքից