Փաշինյան. «Խաղաղության խաչմերուկը» կարող է արմատապես փոխել իրավիճակը - Mediamax.am

1417 դիտում

Փաշինյան. «Խաղաղության խաչմերուկը» կարող է արմատապես փոխել իրավիճակը


Լուսանկարը` ՀՀ կառավարություն մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է արմատապես փոխել իրավիճակը տարածաշրջանում:

«Ներկայացրել եմ Ադրբեջանի հետ բանակցությունների վերջին զարգացումները՝ վերահաստատելով ՀՀ կառավարության՝ տարածաշրջանում կայուն ու տեւական խաղաղություն հաստատելու պատրաստակամությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ արդեն իսկ համաձայնեցված երեք սկզբունքի հիման վրա»,- Հայաստանում պաշտոնական այցով գտնվող Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն իր հերթին նշել է, որ Հայաստանը Հարավային Կովկասում Ղազախստանի համար կարեւոր ու վստահելի գործընկեր է:

 

«Մեր նպատակներն ու շահերը տարածաշրջանային ու միջազգային խաղաղության եւ անվտանգության ամրացման տեսանկյունից համընկնում են: Բարձր ենք գնահատում Հայաստանի ձգտումը՝ վերականգնելու Հարավային Կովկասում տրանսպորտային կապերը»,- ասել է Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը:

 

Նա նշել է, որ Ղազախստանը ողջունում է Հայաստանի ու Ադրբեջանի ձգտումը կնքել խաղաղության պայմանագիր.

 

«Ղազախստանը պատրաստ է առավելագույն օժանդակություն ու իր հարթակը տրամադրել երկու երկրի միջեւ բանակցությունների համար:

 

Մեր հիմնական նպատակն է մերձեցնել Հայաստանին ու Ադրբեջանին, բացել ճանապարհ խաղաղության ու կայուն զարգացման համար»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին