Բարի օր Քաղաքականություն 

Կտրականապես դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը. Հայաստանում Իրանի դեսպան

analitik.am

«Մեր կարմիր գծերը չեն փոխվել»,- ասուլիսում ասաց  Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին՝ պատասխանելով հարցին, ո՞րոնք են Իրանի կարմիր գծերը Հայաստանի սուվերեն տարածքի համար, արդյոք դրանք փոխվել են։

Նա նշել է, որ միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխության նկատմամբ դեմ է արտահայտվել իրենց երկրի ամենաբարձրաստիճան ղեկավարը և հնարավոր չէ անտեսել այն։

«Մենք կտրականապես դեմ ենք ցանկացած գեոպոլիտիկ փոփոխությանը և միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությանը»,- ընդգծեց իրանցի դիվանագետը։

Նա նշեց, որ Իրանը գտնում է, եթե սահմանին կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծվեն երկխոսության, փոխադարձ ընկալման հիման վրա, ինչպես նաև երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելով։

«Մենք աջակցում ենք միջազգային սահմանների ճանաչման խաղաղ եղանակին»,- ասաց դեսպանը։

Նույն շարքից