Միջազգային 

Կրեմլը հաստատել է՝ Արցախից սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը

analitik.am

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հաստատել է, որ սկսվել է ռուս խաղաղապահների դուրսբերումը Լեռնային Ղարաբաղից։

«Այո, դա ճիշտ է», - ասել է Պեսկովը:

Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները երեկ հայտնել էին, որ  ռուսական խաղաղապահ զորակազմի առաջին անձնակազմն ու զինտեխնիկան լքել է Քրվաճառի շրջանում գտնվող Դադիվանքի տարածքը։

Զորախումբը լքել է վանքի տարածքը ընդամենը մի քանի օր առաջ և վանքը թողել են ադրբեջանցի ոստիկանների քմահաճության տակ։

«Այսպիսով, սկսվեց ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը Ադրբեջանի տարածքից»,-գրում են ադրբեջանական կայքերը։

Նույն շարքից