Բաժիններ՝

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը նվաճեց Փարիզի ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամները շարունակում են պայքարը աշխարհի գավաթի խաղարկության վերջին փուլում:

Դոհայում ընթացող աշխարհի գավաթի խաղարկության օղակների վարժությունում Վահագն Դավթյանը հավաքեց 14.833 միավոր, նա զբաղեցրեց առաջին հորիզոնականը և նվաճեց Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր:

Այս ձևում Արթուր Ավետիսյանը 5-րդն է:

Հայաստանի ընտրանու անդամ Հարություն Մերդինյանը նժույգ-թափերի վարժության եզրափակիչում զբաղեցրեց միայն 6-րդ տեղը:

Ապրիլի 20-ին եզրափակիչում կմրցի նաև աշխարհի, Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս