Տարածքների հանձնումը ոչ լեգիտիմ գործընթաց է. Հրանտ Միքայելյան

Քաղաքագետ Հրանտ Միքայելյանի խոսքով՝ միջազգային իրավունքը ռազմական ուժով որևէ պայմանագրի պարտադրումը բացառում է։

«Իհարկե, այս ամենը ոչ լեգիտիմ գործընթաց է։ ՀՀ ներկայիս ղեկավարը մի քանի անգամ հայտարարել է, որ եթե տարածքները չհանձնի՝ պատերազմ կլինի։

Ամեն դեպքում ակնհայտորեն մենք այդ բառապաշարը լսում ենք թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական կողմից։ Սա ո՛չ լեգիտիմ, ո՛չ լեգալ գործընթաց է, այստեղ խոսքը միայն տարածքների հանձնման մասին է»,- «Ինքնիշխան նախագծեր. Համագործակցությունը Եվրասիայում» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց քաղաքագետը՝ անդրադառնալով ՀՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական հաղորդագրությանը, ըստ որի՝ սահմանազատման արդյունքում Տավուշից 2,5 գյուղ է հանձնվում Ադրբեջանին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս