Պետք է հաշվի առնել Ղարաբաղի բնակիչների իրավունքները: Դրա մասին ապրիլի 19-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։
Դեսպանը նշել է, որ Իրանը Հայաստանի հետ համագործակցություն է հաստատել ամենատարբեր բնագավառներում՝ ընդգծելով, որ համագործակցության մակարդակի բարձրացումը կախված է երկու երկրների երկխոսությունից։
Դիվանագետը կրկնել է, որ Թեհրանն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգայնորեն ճանաչված սահմանների ցանկացած փոփոխության։