Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

«Նոր գիրք»-1/24. Կոսմոս, Յուան, Հարությունյան, Շարմա

«Նոր գիրք»-1/24. Կոսմոս, Յուան, Հարությունյան, Շարմա

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2023 թվականի վերջին և 2024 թվականի սկզբին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն
 Նարեկ Կոսմոս, «Անց 48»
48 anc.jpg (404 KB)

«Անց 48»–ը երգահան, հեղինակ–կատարող և բանաստեղծ Նարեկ Կոսմոսի ստեղծագործությունների առաջին ժողովածուն է։ Բանաստեղծությունների երիտասարդ հերոսը ձգտում է աշխարհը վերծանելու և ընթերցելու՝ որպես խառնաշփոթ մի գիրք, կարգաբերելու այն որպես լավ թարգմանություն, ի վերջո, վերստեղծելու այն՝ որպես կիթառի նվագակցությամբ կատարվող մի երգ՝ ինքնափնտրումի ու միայնության, սիրո ու ինքնախաբեության, մեծ աշխարհում տեղ գտնելու, մարդու «թարգմանության» ու ընկալման դժվարությունների մասին։ Հոլդենքոլֆիլդյան խարխափումներից դուրս գալ հերոսին օգնում են գրականությունն ու երաժշտությունը՝ դառնալով աշխարհը հասկանալու կամ ընդունելի դարձնելու նշանագրեր, երբեմն էլ՝ միակ հանգրվան ու սպեղանի։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը։

Թարգմանական գրականություն
 Քրիս Յուան, «Տան որսը»
tan vors@.jpg (386 KB)

Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:

Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և գիշերներ շարունակ կգամի ձեզ գրքի էջերին: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան, խմբագիր՝ Սոֆյա Առուշանյան: Գիրքը հրատարակել է «ԴաՎինչի» հրատարակչությունը:

Մանկապատանեկան գրականություն
 Սվետլանա Հարությունյան, «Անձրևաշեն»
aa.jpg (289 KB)

Սարերի մեջտեղում մի փոքրիկ գյուղ կար՝ Անձրևաշեն անունով, որտեղ միշտ անձևներ էին, ամպրոպներ, ցեխեր: Գյուղում ապրում էր մի փոքրիկ տղա՝ Կայծիկը, իր ձուկիկ Ջրիկի հետ: Նրանք հոգնել էին անվերջ անձրևներից և տանը մնալուց: Երազում էին արևի մասին, որ կարողանան դուրս գալ զբոսանքի և խաղալ դրսում:

Եվ մի օր զարմանալի բան եղավ... Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն
 Ռոբին Շարմա, Ընտանեկան իմաստնության դասեր վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին»
Robin.jpg (181 KB)

Այս գիրքը Ռոբին Շարմայի հերթական բեսթսելերն է: Գրքում զետեղված հինգ վարպետությունների միջոցով հեղինակը քայլ առ քայլ ընթերցողին տանում է դեպի անձնական, ապա նաև՝ նրանից բխող ընտանեկան երջանկություն: Եվ որ ամենակարևորն է. ամեն ինչ պետք է անել սիրով: Հեղինակի խոսքերով ասած՝ փոքր բաներն արա մեծ սիրով և ուշադրությամբ, այնժամ մեծ բաներն իրենք իրենց մասին կհոգան: Գիրքը լույս է ընծայել «Բուկինիստ» հրատարակչությունը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am