Երևանում՝ 11:07,   2 Մայիս 2024

Podcast. Նորաձևությունն ու ոճը ներքին և արտաքին ներդաշնակման արտացոլանքն են

Podcast. Նորաձևությունն ու ոճը ներքին և արտաքին ներդաշնակման 
արտացոլանքն են

ԵՐԵՎԱՆ, 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնատիպ ու ոճային ներկայանալու, նորաձևության մեջ ազգային տարրեր ու էլեմենտներ ներառելու, հայկական տարազը նորովի  ու ժամանակակից ներկայացնելու մասին ԱՐՄԵՆՊՐԵՍ-Podcast-ի շրջանակում զրուցել ենք նկարիչ, դիզայներ, Տերյան մշակութային կենտրոնի տնօրեն Լիլիթ Մելիքյանի հետ։

Ինչպես ասում էր Կոկո Շանելն՝ առաջին հերթին ոճն է:  Նորաձևությունն այլևս նորաձև չէ, իսկ ոճը երբեք չի կարող նորաձև չլինել։  

HM2_6093_1.JPG (552 KB)

- Ո՞րն է ոճի ձևավորման ձեր բանաձևը:

- Իրականում, ես ունեմ ոճ, որը նկատվում կամ գնահատվում է նրանով,  որ այն շինծու չԷ:  Ես հենց այսպիսին եմ։  Երբ երիտասարդ էի,  ցանկություն կար  լինել   մնացածից տարբերվող , բայց նաև կար մտավախություն, որ դա դերասանական և ոչ բնական կդիտվի։  Տարիներ հետո  բացահայտվեց ,  որ ես, իրոք, տարբերվող  մարդ եմ և՛ իմ ոճով,  և՛ մտածելակերպով և նախասիրություններով ։ Ոճս տարիներով գրեթե չի փոփոխվել, բայց դիտվել է նորաձև և՛ մեր երկրում, և՛ արտասահմանում ։ Չեմ կարող ասել, որ ես հետևում եմ հատուկ ստանդարտների։

Իրականում, նորաձևությունը ստեղծում են մարդիկ, ովքեր ստեղծում են նաև բիզնես պրոյեկտներ։ Գաղափարը դառնում է նյութ, նյութը՝  գաղափար , որը հավերժ անիվի մեջ է։ Ես չեմ հասկանում այն մարդկանց, ովքեր իրերն այնքան են գնահատում , որ ամբողջ կյանքում կարող են վազել նորաձևության և  փոփոխվող տենդենցների հետևից։  Միգուցե տարօրինակ է հնչում իմ կողմից արտահայտած այս միտքը, քանի որ ես նույնպես թելադրում եմ նորաձևություն, բայց  ես, երկար ճանապարհ անցնելով,  հասկացա,  որ ունեմ ասելիք և իմ ինքնաարտահայտման ձևը գտա հենց այս ոլորտում։ Ի սկզբանե այն ինձ համար բիզնես նախագիծ չէր։ 

Հետո ստեղծվեց  Տերյան մշակութային կենտրոնը, որտեղ հավաքված են իրենց գործի նվիրյալ և պրոֆեսիոնալ մարդիկ , ովքեր սիրում են ազգայինը և այս ոլորտում են տեսնում իրենց ինքնաարտահայտման և  գաղափարների կյանքի կոչման ուղին։  Շատ մտքեր կային , բայց տարազի նորովի ներկայացման գաղափարն ու ձևը  ամենահաջողվածն էր,  և դրանով էլ դարձանք հայտնի ու սիրված  մեր երկրում և աշխարհի տարբեր ծայրերում։ Կա հարսանեկան տարազի հավաքածու, տոնական առիթների յուրովի ու ոճային մոդելներ։ Այնքան շատ և յուրահատուկ են նմուշներն ու հավաքածուները , որ  հնարավոր չէ նույնիսկ հաշվել։

HM2_6096.JPG (415 KB)

- Առաջիկայում ի՞նչ նորություններ ունեք:

-Նախ ասեմ, որ վերջին շրջանում մեր թիմը համալրվեց Լեռնային Ղարաբաղից տեղահանված  մեր հայրենակիցներով։  Հաջորդ տարին սկսելու ենք  կրթական «Կրթիր կրթողին» ծրագրով։ Կազմակերպվելու է տարազի փառատոն, անցկացվելու է արհեստագործների միության փառատոն ոչ միայն հայ վարպետների,  այլև մեր միջազգային գործընկերների մասնակցությամբ։ Լինելու են բազմաթիվ ցուցադրություններ տարբեր երկրներում։ Տարին բացվելու է «Fashion Week»-երով և համայնքային ցուցադրություններով։  Հաջորդ տարեվերջին նախատեսվում է նոր «Թագավոր- թագուհիների» հավաքածուի ցուցադրություն։ 

Նախագծերը շատ են, բայց շեշտը դրվելու է կրթական ծրագրերի իրականացման վրա։

Զրույցն ամբողջությամբ լսեք Podcast-ում։

Տաթև Զաքարյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am