News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Այսօր՝ ապրիլի 19-ին, 95 տարեկանում կյանքից հեռացել է ռուս հայտնի դիվանագետ, ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան, 1992-1996 թթ. ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, ՌԴ նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով լիազոր ներկայացուցիչ, ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը։

Նա 1992 թվականին նշանակվել էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում Ռուսաստանի միջնորդական առաքելության ղեկավար, 1994 թվականին՝ ՌԴ նախագահի լիազոր ներկայացուցիչ, 1994-1996  թվականներին՝ համանախագահ։

1994թ․ մայիսի 9-ին Լեռնային Ղարաբաղում Կազիմիրովը նախապատրաստեց «Անժամկետ հրադադարի մասին» համաձայնագիրը, որը նույն օրը ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը:

Կազիմիրովը դիվանագիտական ծառայության ընթացքում խորհրդային տարիներին աշխատել է Հունգարիայի, Բրազիլիայի դեսպանություններում, եղել ԽՍՀՄ դեսպանը Կոստա Ռիկայում, Վենեսուելայում, Տրինիդադ և Տոբակոյում, Անգոլայում, Անգոլայում։ Նա ղեկավարել է ԽՍՀՄ արտգործնախարարության Լատինական Ամերիկայի և Աֆրիկայի բաժինները, մասնակցել հակամարտությունների կարգավորմանը նաև Աֆրիկայում։ Ռուս դիվանագետը 2000 թվականից թողել էր ծառայությունը՝ անցնելով թոշակի։ Եղել է Ռուս դիվանագետների ասոցիացիայի փոխնախագահը, 2011 թվականից՝ ՌԴ ԱԳՆ վետերանների խորհրդի նախագահը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ