News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Meta-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը՝ ըստ Bloomberg Billionaires Index-ի (BBI) վարկանիշային աղյուսակի մոլորակի ամենահարուստ մարդկանց ցանկում առաջ է անցել ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկից և ներկա պահին երրորդ տեղում է:

Ցուկերբերգի կարողությունը մեկ գիշերվա ընթացքում ավելացել է 2,6 միլիարդ դոլարով՝ հասնելով 178 միլիարդ դոլարի։

Սակարկությունների ավարտին Meta-ի բաժնետոմսերը հինգշաբթի թանկացել են 1,5%-ով, այդ օրը ընկերությունը ներկայացրել է արհեստական ​​բանականության իր նոր՝ Llama 3 մոդելը, ինչպես նաև Meta AI չաթբոտի թարմացված տարբերակը:

Միևնույն ժամանակ Մասկի կարողությունը նվազել է գրեթե 4 միլիարդ դոլարով՝ միլիարդ 170 մլրդ դոլարի։ Այդպիսով Մասկն իջել է մոլորակի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնական։ Էլեկտրական մեքենաներ արտադրող Tesla-ի բաժնետոմսերը հինգշաբթի ընկել են 3,6%-ով։

BBI-ի վարկածով մոլորակի ամենահարուստ մարդը դեռևս շքեղության ապրանքներ արտադրող ֆրանսիական LVMH (LVMH Moet Hennessy - Louis Vuitton) սեփականատեր Բեռնար Առնոն է՝ 218 միլիարդ դոլար կարողությամբ։

Երկրորդ հորիզոնականում է Amazon առցանց մանրածախ առևտրի հիմնադիր և նախկին ղեկավար Ջեֆ Բեզոսը, ում կարողությունը ներկայում կազմում է 201 միլիարդ դոլար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ