Թուրքիան ծրագրում է 2025-ին նավթի որոնումներ սկսել Սոմալիում

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը ռուսական «NTV» հեռուստաալիքի հետ զրույցում նշել է, որ Սոմալիում՝ ծովային հատվածում, ծրագրում են նավթի պաշարների որոնման նպատակով խորքային հորատումներ սկսել 2025-ին։

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ինչ վերաբերում է Թուրքիայում երկրաբանական հետախուզական աշխատանքներին, Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարը նշել է, որ այս տարի նախատեսվում է հորատել 140 նավթահոր՝ ածխաջրածնային պաշարների հանքավայրեր որոնելու համար։

«Կան նավթահորեր, որոնք մենք նախատեսում ենք հորատել Հաքքարիում, Վանում, Գաբարից դեպի հյուսիս-արևմուտք ընկած տարածքներում, 2024թ համար ունենք շատ հավակնոտ հետախուզական ծրագիր՝ 140 հորատում, հուսով եմ, որ արդյունքում մենք կհայտնաբերենք նոր պաշարներ՝ դրանք ավելացնելով եղածներին»,- նշել է Բայրաքթարը։

Տեսանյութեր

Լրահոս