Նիկոլ Փաշինյանը զիջումներից առաջ Տավուշում մոլորեցրել է բնակիչներին. նոր մանրամասներ՝ քաղաքացիների հետ հանդիպումից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ իր վերջին կատարած այցի ժամանակ հակասական տեղեկություններ է տարածել ու փորձել է մոլորեցնել տեղացիներին:
Այսպիսով, ապրիլի 17-ին Տավուշի գյուղերի հանձման շուրջ թեժ խոսակցությունների ֆոնին Նիկոլ Փաշինյանը կրկին գնացել էր Տավուշ և հանդիպել էր Ոսկեպար, Կիրանց և Բերքաբեր գոյղերի բնակիչների հետ:

Ինչպես ArmLur.am–ի աղբյուրներն են փոխանցում, գյուղացիների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը հակասական տեղեկություններ է տրածել, Ոսկեպարում նա վստահեցրել է, թե անհանգստանալու կարիք չկա, ադրբեջանցիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ նոր տարածքներ չեն զիջվելու, մյուս գյուղերում է սահմանազատում իրականացվելու, Կիրանցում և Բերքաբերում էլ նույնպես, Փաշինյանն ասել է, թե մտահոգվելու կարիք չկա, իրենց գյուղերին, բնակավայրերին «վտանգ» չի սպառնում:
Իսկ ահա ուրբաթ օրը, երբ ԱԳՆ-ն և վարչապետի աշխատակազմը արդեն պաշտոնապես հաստատաեցին, որ Տավուշում սահմանազատման տակ նոր զիջումներ են լինելու, ադրբեջանական զորքերն ավելի են մոտենալու Տավուշի բնակավայրերին, քաղաքացիները խուճապի են մատնվել և հասկացել են, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես փափուկ բարձ է դրել իրենց գլխի տակ ու մոլորեցրել, իրականում իրենց բնակավայրերը վտանգի տակ են:

Ահա այս հայտարարություններից հետո տավուշցիները ոտքի են կանգնել ու արդեն երեք օր է՝ փակ են պահում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը:




Լրահոս