Ինչու է Ոսկեպարում հեռախոսակապը խափանումներով աշխատում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ոսկեպարում հեռախոսակապը էական խափանումներով է գործում: Նախորդ օրերին հեշտ էր բնակիչերի հետ կապ հաստատել, այսօր՝ գրեթե անհնար է:

ArmLur.am-ը կապ հաստատեց Ucom, Team և Vivacell կապի օպերատորների հետ՝ հասկանալու համար, թե ինչն է խնդիրը կապի բաժանորդների հետ. արդյոք օպեատորների՞ կողմից են առաջացել: Ucom և Vivacell ընկերություններից մեզ հայտնեցին, որ ոչ մի խնդիր չունեն։ Team տելեկոմից հայտնեցին, որ կապերի հետ կապված որևէ սահմանափակում չունեն։

Մնում է մտածել, որ ուժային  կառույցներն են  կապը խլացնող սարքեր սկսել գործարկել, որպեսզի հավաքված մարդկանց հետ կոմունիկացիան դժվարանա, հետեւաբար դժվար լինի նաեւ հանրային վերահսկողություն սահմանել հնարավոր բռնությունների ժամանակ:

Աննա Սրապիոնյան




Լրահոս