ՖՈՏՈ․Նմանատիպ արարքի համար Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի ողջ «իգական բնակչությունը» դատապարտվեց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կոռուպցիան պոզով-պոչով մտել է Նիկոլ Փաշինյանի ընտանիք։

Հանրահայտ է, որ Եսթեր Սահակյանը հանդիսանում է վարչապետի կնոջ օգնականը «Իմ քայլը» հիմնադրամում։ Առնվազն 2023 թվականին դա եղել է փաստ՝ համաձայն «Հայկական ժամանակ»-ի հրապարակման։

Սակայն Աննա Հակոբյանի օգնականը ամբողջ 4 տարի գրանցված է եղել իր ամուսնու ղեկավարած կառավարության հաստիքի վրա (տես պաշտոնական կենսագրությունը)։

Ընթերցողին հիշեցնենք, որ երբ հայտնաբերվեց անցյալ դարում Ռազմական ոստիկանության, ապա ՆԳ հաստիքացուցակում Վլադիմիր Գասպարյանի ընտանիքի անդամների գրանցված լինելու` սակայն փաստացի այլ տեղ աշխատելու կամ աշխատանքի չհաճախելու փաստերը, անմիջապես հարուցվեցին քրեական գործեր, իսկ իշխանական մամուլը նրանց զօրուգիշեր անարգանքի սյունին էր գամում։

Ցավոք ավարտվել է 100 նվաճումների մասին հայտնի հաղորդաշարը, այլապես ՃՈ հանրահայտ ակտի պես Աննա Հակոբյանը նվազագույնը պետք է բյուջե վերադարձնի կառավարությունից իր օգնականի ստացած աշխատավարձերը։




Լրահոս