«Մալաթիա» տոնավաճառում այրվել են ավտոպահեստամասերի ռետինե դետալներ․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 22-ին՝ ժամը 12։36-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի «Մալաթիա» տոնավաճառում հրդեհ է բռնկվել։

Ինչպես տեղեկացրել ենք՝ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և փրկարար ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։

ՆԳՆ ՓԾ-ից տեղեկացնում են՝ պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «Մալաթիա» տոնավաճառի ավտոպահեստամասերի վաճառքի հատվածում գտնվող տաղավարներում և կից երկու պահեստում։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։00-ին, մարվել՝ 13։08-ին։ 12 քմ տարածքում այրվել են ավտոպահեստամասերի ռետինե դետալներ։




Լրահոս