Հասարակություն 

Գնա Փաշինյանին ասա, տեսնենք պատճառն ինչ էր, որ մեզ թուրքին նվիրեց. Լենա Տատիկ

analitik.am

Բաղանիս-կիրանցի հատվածում գյուղացիները և նրանց միացած քաղաքացիները շարունակում են փակել միջպետական ճանապարհը։ Ներկաները հայտնում են, որ բողոքում են միակողմանի զիջումների դեմ և պատրաստվում են գիշերել ակցիայի վայրում։

Նրանք հայտարարում են, որ պատրաստ են  օրերով տուն չգանալ և ստանալ իրենց հարցի պատասխանը։ Բնակիչներն ասում են, որ Ադրբեջանի կողմում է մնացել հայկական հողերը, որոնք չեն վերադրաձնում և դրա փոխարեն նոր հողեր են տալիս։

«Գնա Փաշինյանին ասա, թող մեյդանում կանգնի մասսայական, բոլորը իր հետ խոսեն, տեսնենք պատճառն ինչ էր, որ մեզ թուրքին նվիրեց»,-ասաց պայքարին միացած 96 ամյա Լենա տատիկը։

Նույն շարքից