Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Կիրանցում գյուղացիները կրկին փակել են միջպետական ճանապարհը. տեսանյութ

analitik.am

«Կիրանցի գյուղացիները չեն թողնում, որպեսզի մեկնարկեն ականազերծման աշխատանքները, որոնք իրականացվում են Տավուշից հայկական զորքերի հետ քաշման համար»,-Ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Վերջինս գտնվում է  Տավուշի մարզի Կիրանց գյուղում և փաստում է, որ  Կիրանց-Ոսկեպար ճանապարհը գյուղացիները փակել են։

Հիշեցնենք, որ գյուղացիները նախորդ օրը փակել էին Կիրանց գյուղի հատվածով անցնող միջպետական ճանապարհը և  պայմանավորվել էին, որ երկուշաբթի Կիրանցի, Բերքաբերի, Ոսկեպարի գյուղապետերը հանդիպելու են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ և քննարկելու են սահմանի հարցը:

Բնակիչներն այսօր տեսնելով, որ սահմանազատման աշխատանքների ու չափագրումների համար Կիրանց կրկին մարդիկ են եկել, կրկին փակել են միջպետական ճանապարհը։

Նույն շարքից