Տնտեսական17:10, 23 Ապրիլ 2024
Վրաստանը Թուրքիայում բժշկական տուրիզմի թիրախային երկրներից է
Թուրքիայի տուրիստական գործակալությունների ասոցիացիայի տվյալներով՝ բժշկական տուրիզմի զարգացման համար ընտրվել է 29 թիրախային երկիր, այդ թվում ՝ Վրաստանը:
Թուրքիան առողջապահության համակարգում ամենաշատ օտարերկրյա հիվանդներ ունեցող երկրների տասնյակում է։
Թուրքիայի տուրիստական գործակալությունների ասոցիացիան իրականացնում է «Զբոսաշրջության դար» նախագիծը, որի նպատակն է Թուրքիան ներգրավել վճարունակ բժշկական զբոսաշրջության ծրագրերում:
Վրաստանից բացի թիրախային երկրների թվում են, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Բուլղարիան, Սերբիան, Ադրբեջանը, Ռուսաստանը, Ուկրաինան, Ղազախստանը, Ղրղզստանը, Աֆղանստանը, Մարոկկոն, Սուդանը, Սենեգալը և այլն:
Ասոցիացիայի տվյալներով՝ 2019թ Թուրքիան առողջարանային զբոսաշրջությունից ստացել է 1.49 մլրդ դոլար, իսկ 2023թ-ին՝ 2.3 մլրդ դոլար։
«Թուրքիա հիմնականում գալիս են ծառայություններ ստանալու այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գինեկոլոգիան, ակնաբուժությունը, ստոմատոլոգիան, վնասվածքաբանությունը և այլն: Բացի այդ, Թուրքիայում զարգանում են էսթետիկ բժշկության և մազերի փոխպատվաստման ուղղությունները», - ասվում է Թուրքիայի տուրիստական գործակալությունների ասոցիացիայի հայտարարության մեջ:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Մասնավորապես նշվում է, որ Պաղեստինի վրա Իսրայելի հարձակումը հակասում է միջազգային և մարդու իրավունքերին
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (OECD) հրապարակել է Թուրքիայի գնաճի կանխատեսումների վերաբերյալ զեկույց։
ԱՄՆ ֆինանսների և պետդեպարտամենտի կողմից հայտարարված նոր պատժամիջոցներն ընդհանուր առմամբ ուղղված են մոտ 300 ընկերությունների, անհատների և կազմակերպությունների դեմ:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |