Քաղաքական16:37, 19 Ապրիլ 2024
Թուրքիան կխստացնի հարկաբյուջետային քաղաքականությունը
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը ելույթ է ունեցել Վաշինգտոնում կայացած Արժույթի միազգային ֆոնդի (IMF) և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանի ընթացքում:
Շիմշեքը, անդրադառնալով Թուրքիայի տնտեսությանը, ասել է.
«Ճիշտ ճանապարհի վրա ենք, սակայն արդյունքները ցույց տալու և հանրությանը դրանում համոզելու համար մեզ ժամանակ է պետք»:
Նա նաև ընդգծել է, որ Թուրքիայի տնտեսությունում առկա կառուցվածքային վերափոխման մի մասն իրականացվում է բավականին թափանցիկ և կանոններին համահունչ կերպով:
«Մենք այն տեղում չենք, որտեղ որ ցանկանում ենք լինել, այդ իսկ պատճառով էլ բարեփոխումներ ենք իրականացնում: Կենտրոնական բանկին (ԿԲ) ավելի շատ աջակցելու նպատակով մենք պետք է խստացնենք հարկաբյուջետային դրույթները և գնի որոշման մոտեցումների տեսանկյունից կանոններին անհամահունչ այս ժամանակահատվածում՝ հաղթահարենք ինֆլյացիան (գնաճ)»,-հավելել է նա:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |