Քաղաքական

24.04.2024 11:33


Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք. Գարեգին Բ-ն Ծիծեռնակաբերդում պատգամ հղեց իշխանությանը (տեսանյութ)

Արիությանը վախկոտություն մի՛ խառնեք. Գարեգին Բ-ն Ծիծեռնակաբերդում պատգամ հղեց իշխանությանը (տեսանյութ)

Արիությանը չպետք է վախկոտություն խառնել։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տերունական աղոթքից հետո ՀՀ իշխանությանը պատգամ է հղել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը։

«Մեր պատգամն ենք բերում մեր իշխանություններին. ինչպես սուրբ Վարդանն էր ասում, արիությանը վախկոտություն մի՛ խառնեք. այն կորուստաբեր է ու մահ է սփռում, իսկ արիությունը ոգու զորություն է արդարությունը ու ճշմարտությունը պաշտպանելու համար»,-ասել է նա։

Կաթողիկոսը նաև կոչ է արել լինել համերաշխ ու միաբան այսօրվա սպառնալիքների առկայության պայմաններում, որպեսզի անկորուստ պահենք մեր հայրենի երկիրը, իսկ ազգային մեր կյանքը` անխռով։

Այս խորագրի վերջին նյութերը