Լրահոս

24.04.2024 11:20


Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել

Գյումրիում «Mitsubishi»-ն բախվել է «Երազ»-ին, ապա կայանած «ԳԱԶել»-ին. «Mitsubishi»-ում եւ «ԳԱԶել»-ում հրդեհ է բռնկվել

Ապրիլի 24-ին, ժամը 01:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրակ մարզադաշտի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Օզանյան փողոցում գտնվող քաղաքային մարզադաշտի մոտակայքում բախվել են «Mitsubishi» (վարորդ՝ Գ. Ս., ծնված 1989 թ․) և «ErAZ» (վարորդ՝ Վ. Պ., ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, այնուհետև «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանած «GAZel» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Հ. Ա., ծնված 1987 թ․). «Mitsubishi» և «GAZel» մակնիշների ավտոմեքենաներում հրդեհ է բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:33-ին, մարվել՝ 01:54-ին։ Այրվել են ավտոմեքենաները. տուժածներ չկան:

Փրկարարները փակել են «GAZel» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը