▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ». Հրանտ Բագրատյան

Երեկ՝ ապրիլի 23-ին, ՀՀ կառավարությունը հայտարարություն տարածեց՝ տեղեկացնելով, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ լրագրողների հետ զրույցում, թեմային արձագանքել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը. «Սահմանազատման սյուն չի լինում, սահմանազատում-սահմանագծում պրոցեդուրաները սյուն չեն նախատեսում, այնպես որ՝ այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ»,- ասել է նա:

***

Դեռ անցած կիրակի բաղանիսցիներն իրենց քթի տակ նոր սյուներ են նկատել, որոնք նախկինում այդտեղ չէին, գրել է «Ազատություն»-ը։ 
Բաղանիսցի Մեխակ Հարությունյանը, որ գյուղապետարանի կոմունալ բաժնի աշխատակից է, ամեն կիրակի գյուղի տներից հավաքում է աղբն ու հասցնում Բաղանիս-Այրումի տարածք, որտեղ գյուղի աղբավայրն է։ Նա փայտից, կարմիրով ներկած սյուներ տեսել է հենց աղբանոցին կից․ «Անգետ մարդն էլ կհասկանար՝ նոր սահմանն է։ Մի 5-6 հատ կար, ամեն 10 մետրի վրա մի հատ խփած էր։ Համարակալած չէր, կարմիր գույնով «կռասկած»՝ կեսից վերև»,- ասել է Հարությունյանը։ 

Ըստ նրա՝ տեղանքն արդեն վտանգավոր է։
***

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, լրագրողների հետ ճեպազրույցում, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն արձագանքել է Էրդողանի՝ ՀՀ իշխանությանն ուղղված կոչին, այն է՝ «ժամանակն է հրաժարվել անհիմն հիշողություններից»: Մասնավորապես, լրագրողները հարցրել են՝ արդյո՞ք իշխանությունը կհրաժարվի: «Այս իշխանությունը կհրաժարվի, եթե մնա, բայց չի հասցնի մնալ»,- պատասխանել է Բագրատյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին