Լրահոս

24.04.2024 18:58


Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց

Նոր Գեղիում բախվել են «Mercedes»-ը, «06»-ն ու տրակտորը. պապը, տատը, դուստրն ու 2 թոռը տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան փողոցում բախվել են «Mercedes», «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենաներն ու կայանված տրակտորը:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 5 հոգի տեղափոխվել են մի մասը Երևանի «Իզմիրլյան», մի մասն էլ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոններ:

Վիրավորները ընտանիքի անդամներ են՝ հայրը մայրը, նրանց դուստրն ու 2 անչափահաս թոռները:

Այս խորագրի վերջին նյութերը