Քաղաքական09:10, 23 Ապրիլ 2024
Գերմանիայի նախագահը Թուրքիայում է
Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Թուրքիայում է: Նրա օդանավն ապրիլի 22-ին վայրէջք է կատարել Ստամբուլոի միջազգային օդանավակայանում:
Շտայնմայերին դիմավորել են Ստամբուլի նահանգապետ Դավութ Գյուլը, Անկարայում Գերմանիայի դեսպան Յուրքեն Շուլցը, Բերլինում Թուրքիայի դեսպան Ահմեդ Բաշար Շենը և այլ պաշտոնատար անձինք:
Գերմանիայի առաջնորդի այցը Թուրքիա պայմանավորված է երկու պետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 100-րդ տարելիցով:
Ստամբուլից հետո գերմանական պետության նախագահը լինելու է նաև Գազիանթեփում և Անկարայում:
Նշվում է, որ այցի շրջանակներում Շտայնմայերը հանդիպելու է Գերմանիայից Թուրքիա գաղթածների հետ, ինչպես նաև երկու երրի միջև առկա տնտեսական հարաբերությունների վերաբերյալ քննարկումներ է ունենալու Թուրքիայում գործող գերմանական ընկերությունների ներկայացուցիչների հետ:
Բացի այդ նախատեսվում են հանդիպումներ գիտության, արվեստի, գրականության, սպորտի և քաղաքացիական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Ապրիլի 23-ին նա այցելելու է 2023-ի փետրվարի 6-ին Թուրքիայում տեղի ունեցած ուժգին երկրաշարժը վերապրածների համար ապաստան ծառայած Գազիանթեփի դպրոց, որը գերմանական կողմի աջակցությամբ է կառուցվել: Այստեղ Գերմանիայի նախագահը մասնակցելու է նաև հարաբերությունների տարելիցին նվիրված միջոցառմանը:
Ապրիլի 24-ին էլ, մեկնելով Անկարա, հանդիպում է ունենալու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:
Նախատեսվում է նաև այց Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարան:
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորումը հաղորդագրություն է տարածել Արդարադատության միջազգային դատարան Իսրայելի դեմ հարուցված գործին։
Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը մեծ արձագանք է գտել համաշխարհային մամուլում։
Ըստ Մուրթա Բարդաքչըի՝ հայ և թուրք ժողովուրդների միջև «արյուն» է մտել, իսկ արյունը Արևելքում երբեք չի մոռացվում:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |