News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ես թուրքի հետ չեմ ապրի, էսքան զոհ ենք տվել, գերիներ ունենք, մեր եկեղեցիներն են պղծել: Ես թուրքերի հետ խաղաղություն չեմ ուզում, ես վրեժ ունեմ լուծելու, հողեր ունենք վերադարձնելու: Մեզ դարերով ջարդում են, կոտորում են, մենք իրանց հետ խաղաղություն ո՞նց ուզենք: Այս մասին այսօր ասաց դեպի Բագրատաշեն տանող ճանապարհը փակած ցուցարարներից մեկը:

«Հանձնում ա, զուտ հանձնում ա, մեզ էլ ա հանձնելու: Ոսկեպարում ասել ա, եթե մի շաբաթում դուրս չգաք, ռուսն ու ադրբեջանցին գալու են կոտորեն: Ռուսը մեր թշնամին չի, ուզած չուզած ա անում, որովհետև մենք իրանց վատ ենք վերաբերում»,-հավելեց նա:

«Նիկոլի կնիկն եկել ա Աճառկուտ, ասում ա 11 հազար դասալիք կա, կռվից փախնող կա: Կռվից փախածները ՔՊ-ականներն են, հայրենասեր մարդը երբեք չի փախել, զոհվել ա: Կամ որ ասում են 11 հազարը փախել են, բա 50 հազար ադրբեջանցուն ո՞վ կոտորեց: Իրանց մուտիլովկեքը թող մնա իրանց»,-ասաց ակցիայի մեկ այլ մասնակից:

«Ասում են դասալիք, ես զինվոր էի, Հադրութի հրամանատարը ձին նստեց փախավ, էսօր Նիկոլը տարել ա իրան Արարատում գնդի հրամանատար դրել:Որ կռիվ եղավ, նորից չի՞ փախնելու: Մեզ խաբելով տարան Շուշի լցրին, ասին մերն ա, պահե՛ք: Գնացինք, թուրքը նստած մեզ էր սպասում: Գցեցին շրջափակման մեջ, ընկերներս զոհվեցին»,-հիշեց ցույցի մասնակիցներից մեկը, շեշտելով, որ իր ծառայակից ընկերները զոհվել են խաբեության արդյունքում:

 Ակցիայի մասնակիցներից մեկն էլ  դիմեց դպրոցների ուսուցիչներին, խնդրելով աշակերտներին լավ սովորեցնել հայոց պատմությունը, նշելով, որ դա առավել քան երբևէ, կարևոր է:

«Որ ասում են Հայաստանի պատմություն, նկատի ունեն, որ Տավուշ չկա, Սյունիք չկա, մի հատ Երևան կա, որ նստեն ուտեն»,-հավելեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Ամենաշատ