News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Պարտադիր կրթությունից դուրս մնացած երեխաներին հայտնաբերելու, կրթության մեջ ուղղորդելու արդյունքում վիճակագրություն ունենալու, ինչպես նաև աշխատանքի շարունակականությունն ու գործընթացի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով կառավարությունն ընդունել է որոշում:

Կարգի գործարկման ընթացքում պարզվել է, որ եթե ինքնաշխատ եղանակով ստեղծված հայտը հասանելի է լինում միայն երեխայի հաշվառման խնամակալության և հոգաբարձության մարմնին, լինում են դեպքեր, երբ երեխան չի բնակվում հաշվառման վայրում, նրա բնակության վայրն այլ է, և այդ դեպքում ստեղծված հայտը փակվում է: Այդ դեպքում գործընթացը շարունակելու որևէ իրավասություն այլևս չի լինում:

Ըստ այդմ՝ առաջարկվում է նշված երեխաների տվյալներն էլեկտրոնային եղանակով հասանելի դարձնել երեխայի բնակության վայրի խնամակալության և հոգաբարձության մարմնին՝ երեխաների՝ պարտադիր կրթությանը ներգրավվածությունն ապահովելու նպատակով:

Առաջարկվում է, որ ԽՀՄ-ն տարվա ընթացքում 2 անգամ՝ յուրաքանչյուր տարվա հոկտեմբեր և փետրվար ամիսների վերջին աշխատանքային օրը հայտնաբերված բոլոր երեխաների մասին հաշվետվություն կներկայացնի նախարարությանը՝ պարտադիր կրթությունից դուրս մնացած դպրոցահասակ երեխաների հետ տարված աշխատանքների և դրանց արդյունքում կրթության մեջ ներառված երեխաների թվի վերաբերյալ:

Միաժամանակ, առաջարկվում է նաև, որ խնամակալության և հոգաբարձության մարմինը յուրաքանչյուր ամսվա վերջին աշխատանքային օրվա տվյալների հիման վրա՝ մինչև հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը՝ պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող դպրոցահասակ երեխաների՝ գործող կարգով սահմանված պարտականությունների շրջանակում դպրոցահասակ երեխաների հետ տարված աշխատանքների և երեխաների թվի վերաբերյալ հաշվետվություն կներկայացնի նախարարությանը:

Սահմանում է նաև նոր դրույթ, համաձայն որի՝ արտերկիր մեկնելու նպատակով հաստատությունից, ՆՄՄԿ-ից սովորողին ազատելու վերաբերյալ սովորողի ծնողի դիմումի առկայության դեպքում, երբ երեխայի բնակության վայրի ԽՀՄ-ն հսկողության արդյունքում բացահայտում է երեխայի՝ արտերկիր չմեկնելու վերաբերյալ փաստը, ձեռնարկում է կարգով սահմանված գործողություններ՝ սովորողի պարտադիր կրթության շարունակականությունն ապահովելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ