News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչներն այց են իրականացրել Նոյեմբերյանի բժշկական կենտրոն և տեսակցել են ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։

Պատգամավորն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից եւ մեկնում է Կիրանց գյուղ՝ միանալու ճանապարհը փակած քաղաքացիներին։

Հիշեցնենք, որ այսօր ոստիկանության եւ քաղաքացիների Բագրատաշենում միջեւ տեղի ունեցած քաշքշուկի ժամանակ Գառնիկ Դանիելյանն ուշագնաց էր եղել։ Նրան տեղափոխել էին Նոյեմբերյանի հիվանդանոց։

Ավելի վաղ ՄԻՊ–ից հայտնել էին, որ լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գիծ հեռախոսահամարին ստացված ահազանգի տվյալներով` ապրիլի 25-ին բերման են ենթարկվել Երևան քաղաքի տարբեր հատվածներում և Տավուշի մարզում բողոքի ակցիա իրականացնող մի խումբ անձինք:

Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով:

Ոստիկանության տվյալներով, այսօր ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 29 քաղաքացի, որից 17–ը՝ Երևանում։

Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում:

Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:

Տպել
Ամենաշատ