News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ղազախստանում հեղեղումների պատճառով նավթարդյունաբերման շուրջ 450 հորատանցք շարունակում է ջրի տակ մնալ։ Այս մասին լրագրողներին հայտնել է Ղազախստանի էներգետիկայի փոխնախարար Ասխատ Խասենովը։

«Ջրհեղեղները սկսվելու պահից ի վեր նավթի կորուստները կազմել են մոտ 20 հազար տոննա։ Ջրի   նահանջին համընթաց, հորատանցքերը գործարկվում են։ Ներկա պահի դրությամբ հեղեղված 673 հորատանցքից ջրի տակ է մնում մոտ 450 հորատանցք»,- ասել է Խասենովը։

Ապրիլի 18-ին Ղազախստանի էներգետիկայի նախարարության մամուլի ծառայությունը հայտնել էր, որ հեղեղումների պատճառով Ակտոբեի և Ատիրաուի շրջաններում նավթ արդյունահանող մի շարք ձեռնարկություններ դադարեցրել են ավելի քան 630 հորատանցքի շահագործումը։  

Մարտին սկսված ջրհեղեղների պատճառով  արտակարգ իրավիճակ է հայտարարվել Ղազախստանի տասը շրջանում։ Այս պահին դրանցից չորսում շարունակվում են հեղեղումների դեմ պայքարի միջոցառումները։ Այս ընթացքում փրկարարներն ընդհանուր առմամբ տարհանել են ավելի քան 119 հազար մարդու։ Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ։



!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ