News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Երեւան–Թբիլիսի ճանապարհը քաղաքացիները փակել են Լոռու մարզի Վահագնաձոր գյուղում՝ ընդդեմ «հակաօրինական սահմանազատման» աշխատանքների։

Այստեղ է նաեւ «Հայաքվե» նախաձեռնության անդամ Մենուա Սողոմոնյանը, ով տեղից լայվ է մտել եւ նշել «Այստեղ են մի քանի տասնյակ մարդիկ, որոնք իրենց բողոքի ակցիան են իրականացնում։ Սա ցույց է տալիս, որ ՀՀ ցանկացած բնակավայրում կա այն գիտակցումը, որ խնդիրը միայն Տավուշին չի վերաբերում։ Ամբողջ հանրապետությանը, ամբողջ հայության է վերաբերում։ Այն գործընթացը, որ հիմա տեղի է ունենում, դրա արդյունքում Հայաստանը կորցնելու է իր ռազմավարական խորությունը, Լոռու մարզը դառնալու է սահմանամերձ։ Այդ պրոցեսը տեղի է ունենում հակասահմանադրական եղանակով»։

Ակցիայի մասնակիցներից մեկն էլ նշեց. «Էսպես ուղիղ գծով մի քանի կիլոմետրի վրա թուրքն է կանգնելու։ Արդեն մեր տանը քնելուց ունենք անվտանգության խնդիր։ Վաղը երաշխիք չենք ունենալու, որ մեր երեխան տնից դուրս եկավ, հետ կգա տուն»։

Ոստիկանները բարձրախոսով կոչ են անում բացել ճանապարհը։ Ակցիայի մասնակիցները նշեցին, որ իրենց ակցիան կավարտեն ու կբացեն ճանապարհը։

Նշենք, որ ոստիկանության տվյալներով, այսօր ոստիկանության տարբեր բաժիններ բերման է ենթարկվել 29 քաղաքացի, որից 17–ը՝ Երևանում։

Հիշեցնենք, որ այսօր փակվել է Երևան-Մեղրի միջպետական ճանապարհի Տիգրանաշենի հատվածը, Երևան-Գյումրի մայրուղին՝ Ալագյազի հատվածում, Երևան-Վարդենիս ճանապարհը՝ Մարտունու  հատվածում:

Փողոցներ են փակվել նաեւ Երեւանում. մասնավորապես, այս պահի դրությամբ փակված է Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը՝ Ներքին գործերի նախարարության դիմաց:

Հիշեցնենք, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանցի հատվածը փակ է արդեն մի քանի օր:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եթե մնա Նիկոլը...»․ իրազեկման ակցիա (ֆոտո)
Այս մասին հայտնում է Ազգային ճակատ տելեգրամ ալիքը՝ հրապարակելով...
Ինչու՞ ենք միայն Կիրանցի դպրոցի մասին խոսում, սահմանամերձ մյուս գյուղերի դպրոցներն էլ են դիտարկվում. ՄԻՊ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելու կամ ուժի գործադրման գործընթացը դրսևորվել է առերևույթ ուժի գործադրմամբ...
Նախ պետք է հասկանամ, թե Կիրանցում մարդկանց տեղաշարժը ինչ հիմքով է սահմանափակված. Գուցե դա համաչափ է. Մանասյան
Լրագրողները ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանին հարց...
Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ
 ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի Գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի...
Եթե այսօր այս հերթականությամբ իրականացնեք սահմանազատում, հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու. Սեյրան Օհանյան
Իրականում եթե 2021 թվականին կազմակերպեինք արտահերթ լսումներ կամ նիստ...
ՀՀ իշխանությունները լավագույնս տիրապետում են առկա մարտահրավերներին դիմագրավելու արդյունավետ գործիքակազմերին. Բաքոյան
Հայաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես իրագործում են սահմանագծման և սահմանազատման գործընթաց, որի քարտեզագրական հիմքը...
Ամենաշատ