Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ–ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր։ Այս մասին տեղեկությունը հայտնում է էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը` նշելով, որ Պապոյանն այսօր է ընդունել ՌԴ դեսպանին։

«Քննարկվել նաև առևտրաշրջանառության ավելացմանը, արտահանումների արդյունավետ իրականացմանը վերաբերող մի շարք հարցեր»,– ասված է հաղորդագրությունում։
Նշվում է, որ հանդիպմանը ներկա են եղել նաև նախարարի տեղակալներ Նարեկ Տերյանն ու Նարեկ Հովակիմյանը, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրական ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։

Անդրադարձ է կատարվել Վերին Լարսով Վրաստանից Ռուսաստան տանող ճանապարհով բեռնափոխադրումների կազմակերպմանը, առաջացող խնդիրներին և հնարավոր լուծումներին։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության խթանման, գործարար կապերի ամրապնդման թեմաների վերաբերյալ։
Կարևորվել է թվայնացման և կիբեռանվտանգության ոլորտում հարաբերութունների խորացումը։

Տեսանյութեր

Լրահոս