News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Եվրոպական մի շարք երկրների իրավապահ մարմինները ձերբակալել են Վրաստանի ինը քաղաքացու, որոնք ներգրավված են եղել եվրոպական երկրների գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության մեջ: Եվրոպական ոստիկանական գործակալության (Եվրոպոլ) տվյալներով՝ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո:  

Վրաստանում ապրիլի 24-ին ավելի քան 100 իրավապահների համատեղ գործողության ընթացքում չորս մարդ է ձերբակալվել: Դրա մասին ավելի վաղ հայտնել էր Վրաստանի գլխավոր դատախազի առաջին տեղակալ Բակուր Աբուլաձեն։

Խուզարկություններ են անցկացվել 27 օբյեկտներում, և առգրավվել է ավելի քան 150 գիրք, որոնց ծագումը հետագայում կպարզվի: Արդեն պարզվել է, որ հանցագործները գրքերից մեկը գողացել են Ֆրանսիայի գրադարաններից մեկից։ Ավելի վաղ նույն հանցախմբից ևս 5 մարդու ձերբակալել են Էստոնիայում, Ֆրանսիայում և Լիտվայում։

Եվրոպոլի տվյալներով՝ չարագործները եվրոպական գրադարաններում բնօրինակ հազվագյուտ գրքերը՝ հիմնականում ռուս գրողների, մասնավորապես՝ Ալեքսանդր Պուշկինի և Նիկոլայ Գոգոլի գրքերի առաջին հրատարակությունները փոխարինել են բարձր որակի կեղծ հրատարակություններով:

Որոշ դեպքերում նրանք ավելի բացահայտ են գործել՝ պարզապես ներխուժելով գրադարաններ և գողանալով հետաքրքրություն ներկայացնող գրքերը:

«Ընդհանուր առմամբ, ենթադրվում է, որ հանցախումբը պատասխանատու է առնվազն 170 գրքերի գողության համար, ինչի հետևանքով պատճառվել է շուրջ 2,5 միլիոն եվրոյի գույքային վնաս և անչափելի վնասներ հասարակությանը», - ասված է Եվրոպոլի հաղորդագրությունում:  

Գողացված պատմական արտեֆակտներից մի քանիսն, ըստ փորձագետների, վաճառվել են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի աճուրդի տների միջոցով՝ դրանց վերադարձը գործնականում անհնարին դարձնելով։

Հետաքննությանը մասնակցել են Վրաստանի, Լիտվայի, Լեհաստանի, Ֆրանսիայհի և Շվեյցարիայի իրավապահ մարմինները, գործողությանը միացել են նաև Գերմանիան, Լատվիան, Ֆինլանդիան, Չեխիան և Էստոնիան։

Եվրոպական իրավապահ մարմինների աշխատակիցչներին աջակցել են Եվրոպոլը և Արդարադատության համագործակցության եվրոպական գործակալությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սիսիանում նռնակի պայթյունից մարմնական վնասվածքներ է ստացել նույն համայնքի անչափահաս բնակիչը․ նախաձեռնվել է քրվարույթ
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի...
Հեռախոսով հայհոյել են իրար, հետո վիճաբանել, որի ժամանակ 42-ամյա տղամարդը առարկայով հարվածել, սպանել է համաքաղաքացուն
2024 թվականի մայիսի 1-ին՝ ժամը 23։20-ին, ահազանգ է ստացվել, որ նշված հասցեից անգիտակից վիճակում, «կրծքավանդակի...
Հանրային հեռուստաընկերության մոտ «դրիֆտ» արած երիտասարդը ձերբակալվել է
Ապրիլի 30-ին Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները տեղեկություն...
Բեռլինի գործարաններից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Այս պահին հրշեջ-փրկարարները սուր ծխի պատճառով չեն կարողանում մուտք գործել արտադրական օբյեկտի տարածք...
Մոր կողմից երեխայի բռնության դեպքով 11 դրվագ է բացահայտվել, կա ՔԿՀ-ում գտնվող ու գործին ներգրավված անձ. Վարդապետյան
Հիշեցնենք՝ համացանցում նախորդ տարի տեսանյութ էր տարածվել, որտեղ կինը ֆիզիկական բռնության էր ենթարկում անչափահաս աղջիկ երեխայի, հարվածում…
Երևան-Իջևան ճանապարհին «Renault»-ն դուրս է եկել ճանապարհից և բախվել հողաթմբին. կան վիրավորներ
Մայիսի 3-ին, ժամը 13:32-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության...
Ամենաշատ