News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մայր Հայաստան»֊ի ներկայացուցիչները՝ Անդրանիկ Թևանյանի գլխավորությամբ, այսօր՝ ապրիլի 25-ին, Տավուշի մարզում են։

Նոյեմբերյանի բժշկական կենտրոնում նրանք տեսակցել են ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառման հետևանքով վնասվածքներ ստացած պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին և ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանին։ Այժմ նրանք երկուսն էլ դուրս են գրվել հիվանդանոցից։

«Մայր Հայաստան»-ի ներկայացուցիչները նաև այցելել են Բագրատաշենի հատվածից Նոյեմբերյանի ոստիկանության բաժին բերման ենթարկված 12 քաղաքացիներին։ Այս պահին նրանք բոլորն էլ ազատ են արձակվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ