News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն այցելել է Գերմանիայի Լագե բնակավայրում տեղակայված Շտայնհոֆ ավիաբազայի 73-րդ մարտավարական էսկադրիլիա և թռել Eurofighter կործանիչով։ Դրա մասին ապրիլի 25-ին հայտնել է գերմանական Norddeutscher Rundfunk ռադիոն։

«Ես անհամբեր սպասում եմ կործանիչով թռչելուն»,- թռիչքից առաջ ասել է Ստոլտենբերգը:

Ըստ Frankfurter Allgemeine Zeitung պարբերականի՝ Ստոլտենբերգն ու ռազմաօդային ուժերի օդաչուն Eurofighter կործանիչով օդ են բարձրացել տեղական ժամանակով 12:22-ին, թռիչքը տևել է մոտ մեկ ժամ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը վայրէջքից հետո ասել է, որ շատ տպավորված է Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքի տարբեր երկրների զենքերի համատեղելիությամբ։ Մասնավորապես, նա օրինակ է բերել շվեդական ռազմական ինքնաթիռի՝ գերմանական ինքնաթիռից վառելիք լիցքավորելու ունակությունը։

«ՆԱՏՕ-ն պատմության մեջ ամենահաջող ռազմական դաշինքն է, որն ընգրկում է 32 երկիր, բազմաթիվ քաղաքական կուսակցություններ, ունի տարբեր պատմություն և աշխարհագրություն, և չնայած մեր բոլոր տարբերություններին, միշտ կարողանում ենք համախմբվելւ մեր նպատակի՝ փոխադարձ պաշտպանության շուրջը»,- ընդգծել է Ստոլտենբերգը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ