Ռազմական15:00, 22 Ապրիլ 2024
Թուրքիան ռազմական ծախսերի ցուցանիշով աշխարհում 22-րդն է
Ստոկհոլմի խաղաղության հետազոտությունների միջազգային ինստիտուտը հրապարակել է 2023-ի համաշխարհային ռազմական ծախսերի զեկույցը։ Նշվում է, որ 2023-ի ռազմական ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են 6.8%-ով կազմելով՝ 2 տրլն 443 մլրդ դոլար: Այս ցուցանիշով այն հասել է բոլոր ժամանակների ամենաբարձր մակարդակին։ Նշվում է, որ նախորդ տարվա աճով ռազմական ծախսերի կտրուկ աճն արդյունավետ է եղել Եվրոպայում, Աֆրիկայում և Մերձավոր Արևելքում։
Զեկույցում նշվում է, որ համաշխարհային ռազմական ծախսերն աճել են 9 տարի անընդմեջ և գերազանցել ռեկորդները վերջին տարիների ընթացքում։ 1990-ից ի վեր մեկ շնչին բաժին ընկնող համաշխարհային ռազմական ծախսերը հասել են ամենաբարձր մակարդակին՝ 306 դոլար։
Ըստ հրապարակված զեկույցի՝ համաշխարհային ռազմական ծախսերում առաջին երեք տեղերը զբաղեցնում են ԱՄՆ-ը, Չինաստանն ու Ռուսաստանը։ Երկրների ցանկում Թուրքիան զբաղեցնում է 22-րդ տեղը։ Նշվում է, որ 2014-2023-ին Թուրքիայի ռազմական ծախսերն աճել են 59%-ով։ Իսկ 2022-ի համեմատ 2023-ին այն աճել է 37%-ով՝ հասնելով 15.8 միլիարդ դոլարի։
Զեկույցում նշվում է, որ Թուրքիան 2023-in i8 ռամական ծախսերը ավելացրել է բոլոր տարածաշրջաններում մասնավորապես Եվրոպայում, Ասիայում, Օվկիանայում և Մերձավոր Արևելքում։
Այս ենթաբաժնի վերջին նորությունները
Թուրքիայի պաշտպանության նախարարը նաև անդրադարձել է Հունաստանի կողմից 5-րդ սերնդի գերժամանակակից F-35 կործանիչներ գնելու վերաբրյալ հարցին։
Նշվում է, որ զորավարժություններին հետևել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի հրամանատարը, այլ բարձրաստիճան զինվորականներ։
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը 13 տարվա դադարից հետո պաշտոնական այցով մեկնել էր Իրաք:
Ուղիղ խոսք
Ոմանց ձեռքին միջուկային մարտագլխիկներով հրթիռներ կան, իսկ իմ ձեռքում ինչո՞ւ չպետք է լինեն: Ես դա չեմ ընդունում
ամենաշատ ընթերցված
Օրացույց
Հարցումներ
Այս տարի կբացվի՞ հայ-թուրքական սահմանը 2 երկրների քաղաքացիների համար:
արտարժույթ
EUR | TRY | USD |
549.84 | 90.05 | 485.12 |