News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը հիվանդանոցից դուրս գրվելուց անմիջապես հետո միացել է Կիրանցում բողոքի ցույց անող քաղաքացիներին։ Նա լրագրողների հետ զրույցում քննադատել է ԱԺ պատգամավորներին՝ նշելով, որ մի քանի պատգամավոր է այսօր կանգնած տավուշցիների կողքին։

«Ժողովրդին ստի մեջ պահելով, տեսնենք մինչև ուր են տանում։ Տեսնենք մինչև ուր են սեփական ժողովրդին խաբելու։ Վերջը էս ժողովուրդն է, չէ՞ էդ մարդկանց համար պայքարել, մանդատ տվել, բայց էսօր նրանց կողքին մարդ չկա կանգնած, բացի խաբելուց ոչ մի բան չեն անում ժողովրդի համար։ Մատի վրա հաշված պատգամավորներ են ժողովրդի կողքին։ Մնացածը տաք անկյունում նստած, հեռվից նայում են, թե ում ծեծեցին, ում տարան»,– ասաց գնդապետը։

«Որտեղ իմ ժողովուրդը, այնտեղ ես։ Ես իմ ժողովրդին անտեր չեմ թողնելու»,– նշեց պահեստազորի գնդապետը։

Տպել
Ամենաշատ