News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Սեյմում անցկացված մամուլի ասուլիսում ասել է, որ վարչապետ Դոնալդ Տուսկը մայիսի 1-ին զրույցի է հրավիրել հանրապետությունում ՆԱՏՕ-ի միջուկային զենքի տեղակայման թեմայով։ Դրա մասին հայտնել է Dziennik Gazeta Prawna-ն: Դուդան հավելել է, որ հանդիպման մեկ այլ թեմա կլինի Եվրամիությունում Լեհաստանի առաջիկա նախագահության հարցը: «Լավ հանդիպման հույս ունեմ»,- հավելել է պետության ղեկավարը։

Fakt-ին տված հարցազրույցում Լեհաստանի նախագահն ավելի վաղ հայտարարել էր, որ Վաշինգտոն իր այցի ընթացքում քննարկվել են Լեհաստանում ԱՄՆ միջուկային զենքի տեղակայման հարցը և նման սցենարի պատրաստակամությունը։

Դուդան այդ քայլը պայմանավորել է Կալինինգրադի շրջանի ռազմականացմամբ և Բելառուսում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայմամբ։

Մեկնաբանելով նախագահի խոսքը՝ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ անհամբեր սպասում է Դուդայի հետ հանդիպմանը։ Տուսկն ընդգծել է, որ նման նախաձեռնությունները պետք է «հանգամանորեն պատրաստված լինեն»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ