News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Այսօր Տավուշում՝ Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող Գ.Մարդանյանը (ծնվ. 1980թ.)։ Այս մասին հայտնում է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը։

Ավելի վաղ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Կիրանցում հայտարարել էր, որ իր տեղեկություններով՝ Տավուշում ականազերծման ընթացքում տեղի է ունեցել ականի պայթյուն, ինչի հետեւանքով զինծառայող է վիրավորվել։

Գառնիկ Դանիելյանի հայտարարության առնչությամբ պարզաբանում էինք խնդրել Պաշտպանության նախարարությունից, որտեղից  ի պատասխան NEWS.am-ի հարցմանը փոխանցել էին․ «Ականապայթյունային վնասվածք ստացած զինծառայող կա, որի կյանքին վտանգ չի սպառնում, վիճակը գնահատվում է բավարար»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ