News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան վեց կետով ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ սահմանափակում մտցնելով անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրությանն առնչվող երկու անձի և չորս ընկերության նկատմամբ։ Համանման պատժամիջոցներ են ձեռնարկել նաև Կանադան և Միացյալ Նահանգները։

Ըստ Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի հայտարարության՝ պատժամիջոցների ցանկում են հայտնվել անօդաչու թռչող սարքեր արտադրող իրանական ընկերությունների ցանցը գլխավորող Սեյեդ Մոհսեն Վահաբզադե Մոկադամը և Աբբաս Աբդի Ասգերդը: Միացյալ Թագավորություն այդ բոլոր անձանց մուտքն այսուհետև կարգելվի: Նրանց հաշիվները, ինչպես նաև սահմանափակումների ենթակա ընկերությունների ակտիվները, եթե դրանք բրիտանական իրավասության ներքո են, ենթակա են սառեցման։

Սև ցուցակում հայտնված իրանցիները կապված են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) բրիգադի գեներալ Աբդոլլահ Մեհրաբիի հետ, որը Լոնդոնի սահմանած պատժամիջոցների ցանկում է հայտնվել դեռևս 2022 թվականին։

Սահմանափակումներ են մտցվել Alvand Motorbuilding, Bonyan Danesh Shargh, Industries Company, Moj Gostar Aseman Parvaz Company и Pishro Sanat Aseman Sharif ընկերությունների նկատմամբ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ