News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ապրիլի 25-ին Բեռլինի Սուրբ Հեդվիգ Մայր Տաճարի մոտ տեղադրված՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղկեպսակի զետեղման արարողություն:

Հայաստանյայց առաքելական եկեղեցու Գերմանահայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Սերովբե եպիսկոպոս Իսախանյանի գլխավորությամբ հնչեցվեց բարեխոսական աղոթք:

Գերմանիայում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ միջոցառմանը ներկա էին ԳԴՀ Բունդեսթագի փոխնախագահ Իվոնե Մագվասը, ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը,   Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Հովնաթան Շպանգենբերգը, ԳԴՀ ԱԳՆ, ինչպես նաև գերմանահայ համայնքային կառույցների ներկայացուցիչներ:

Նույն օրը Բունդեսթագում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողություն, որին հաջորդեց քննարկում հանդիպմանը մասնակից պատգամավորների հետ:

Բացման խոսքով հանդես եկավ  պատգամավոր Դիթմար Նիթանը։ Ելույթներով հանդես եկան ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, Գերմանահայոց կենտրոնական խորհրդի նախագահ Հովնաթան Շպանգենբերգը և Հաագայի միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն։

Տպել
Ամենաշատ