News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Թելեգրամյան բոլոր ալիքները հրապարակում էին, որ սահմանից այն կողմ ադրբեջանցիները ուրախանում են, երգում, պարում․ հիմա նայե՛ք մեր ժողովրդի վիճակը՝ էդ ո՞նց եղավ, որ մենակ իրանց եթերներում է երևում, որ մենք նման հաջող գործարք ենք կնքել, եթե այսստեղ ողբերգություն է, ադրբեջանցիների մոտ՝ ուրախություն։ Այս մասին Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը, որը ևս միացել է տարածքային զիջումների դեմ տավուշցիների պայքարին։

Ըստ նրա՝ խաղաղության հասնելու համար պետք է թշնամուն վստահեցնել, որ պատրաստ ենք վճռական քայլերի գնալ և մինչև վերջ պայքարել հայրենիքի պաշտպանության համար:

«Քանի դեռ մենք ունենք պարտվողական մտածողություն, նրանք երբեք կանգ չեն առնելու: Հիմա ասում են՝ էս հատվածը սահմանազատում ենք՝ ելնելով նրանցի, որ Խորհրդային միության փլուզման ժամանակ էստեղով գիծ ա անցել: Ասում ես, այդ դեպքում՝ Խորհրդային միության փլուզման ժամանակ Արցախը ինքնավար մարզ էր: Էդ դեպքում էս դրույթը չի ազդում»,- հավելեց Բերդի տարածաշրջանի հոգևոր հովիվը:

Տպել
Ամենաշատ