News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետքարտուղարությունն իր «Մարդու իրավունքների վիճակի մասին 2023թ․ զեկույցն ըստ երկրների․ Հայաստան» տարեկան զեկույցում անդրադարձել է Երևանում 2023 թվականի սեպտեմբերի 19-ին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից հետո տեղի ունեցած բողոքի ցույցերի շրջանին։

Ինչպես նշվում է զեկույցում, մինչև սեպտեմբերի 30-ը բողոքի ցույցերը «հանդարտվել էին»։

«Բազմիցս ցուցարարները՝ ընդդիմության գլխավորությամբ և, ըստ տեղեկությունների, դրդված օտարերկրյա դերակատարների կողմից, ագրեսիվ և բռնի վարք են դրսևորել՝ պահանջելով վարչապետի հրաժարականը և փորձել գրոհել կառավարության շենքը, որտեղ աշխատում էր վարչապետը։ Ոստիկանությունը պատասխանել է ուժի սահմանափակ կիրառմամբ և խլացուցիչ նռնակներով»,- նշվում է զեկույցում։

Բացի այդ, նշվում է, որ բողոքի ակցիաների ընթացքում ոստիկանության կողմից ուժի չափից ավելի կիրառման մասին «սահմանափակ զեկույցներ» են ստացվել:

«Սեպտեմբերի 22-ի տեսագրությունում երևում է, որ ոստիկանները ոստիկանական մեքենայում հարվածում են ընդդիմության առաջնորդ Լևոն Քոչարյանին՝ նրան ձերբակալելուց հետո»,- նշվում է փաստաթղթում։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարության՝ պաշտոնական տվյալներով Հայաստանի Քննչական կոմիտեն ցույցերի առնչությամբ հետաքննություն է սկսել 58 անձի նկատմամբ և պաշտոնապես մեղադրանք առաջադրել նրանցից 46-ին։ Նոյեմբերի 3-ի դրությամբ նախնական կալանքի տակ է մնացել 28 ամբաստանյալ։

«Սեպտեմբերի 20-ին Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ նախորդ օրը կառավարության շտաբի մոտ տեղի ունեցած բախումների հետևանքով տուժել է 34 մարդ, այդ թվում՝ 16 ոստիկան և 18 քաղաքացիական անձ, թեև նրանք չեն հայտնել վնասվածքների աստիճանի և լրջության մասին։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ կառավարությունը քրեական 13 վարույթ է նախաձեռնել սեպտեմբերի 19-ին սկսված բողոքի ցույցերի կապակցությամբ իրավապահների կողմից չափից ավելի ուժ կիրառելու ենթադրյալ դեպքերի վերաբերյալ», - ընդգծվում է ԱՄՆ արտաքին գերատեսչության զեկույցում։

Նշվում է նաև, որ օգոստոսի 16-ից մինչև սեպտեմբեր ոստիկանները բազմիցս խոչընդոտել են քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանին և մյուսներին վրան տեղադրել Երևանի զբոսայգում, «որը պետք է ծառայեր որպես երկրի անվտանգության հարցերի հանրային քննարկումների շտաբ, չնայած այն բանին, որ 2022 թվականին ընդդիմության մյուս բողոքի ակցիաների ժամանակ քաղաքի կենտրոնական գլխավոր փողոցը մեկ ամսից ավելի փակ էր»։

«Նույն կերպ նոյեմբերի 25-ին Մաշտոցի պողոտայից ոստիկանները բերման են ենթարկել «Զանգ» շարժման ութ անդամների՝ վրան տեղադրելու փորձի համար»,- ասվում է զեկույցում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ