News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կանադայի իշխանություններն Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների ցանկում են ներառել Իսլամական Հանրապետության պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանիին։

Ըստ Կանադայի կառավարության տարածած հաղորդագրության՝ պատժամիջոցներ են սահմանվել նաև Իրանի զինված ուժերի «Խաթամ ​​ալ-Անբիա» կենտրոնական շտաբի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդի նկատմամբ։

Նոր սահմանափակումները մտցվել են, քանի որ Իրանի Իսլամական Հանրապետության գործողությունները, ըստ Կանադայի կառավարության, «ուղղված են խաղաղության և անվտանգության խաթարմանը և հանգեցրել են կամ կարող են հանգեցնել լուրջ միջազգային ճգնաժամի»:

Իրանցի երկու բարձրաստիճան զինվորականներից բացի պատժամիջոցների ցանկում են հայտնվել նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը և Խաթամ ​​ալ-Անբիայի շտաբը:

Մեծ Բրիտանիան ավելի վաղ վեց կետով ընդլայնել էր Իրանի դեմ պատժամիջոցների ցանկը՝ սահմանափակումները տարածելով անօդաչու թռչող սարքերի և հրթիռների արտադրությանն առնչվող երկու անձի և չորս ընկերության վրա։

Բացի դրանից, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը Ռուսաստանի հետ կապված պատժամիջոցների ցանկում ներառել է Իրանի երեք քաղաքացու և Իսլամական Հանրապետության երկու ընկերություն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ